l-0x0wh-786x458z-1-23

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն