photo-1-1

Խանդանյանը մասնակցել է «Խորհրդարանները մասնատվող աշխարհում. Ժողովրդավարության պաշտպանությունը եւ աշխարհաքաղաքական փոփոխություններին կողմնորոշվելը» խորագրով պանելային քննարկմանը

Մայիսի 6-ին «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովի շրջանակում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպվել է «Խորհրդարանները մասնատվող աշխարհում. ժողովրդավարության պաշտպանությունը եւ աշխարհաքաղաքական փոփոխություններին կողմնորոշվելը» խորագրով պանելային քննարկմումը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Միացյալ Թագավորության, Ուկրաինայի, Խորվաթիայի, Ռումինիայի խորհրդարանների ներկայացուցիչները:

Պանելային քննարկումը համակարգել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, խոսել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման կարեւորության մասին: ԱԺ պատգամավորն այդ հարցում ընդգծել է ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Զեկուցողն անդրադարձել է հետպատերազմյան շրջանում մեր երկրում ժողովրդավարական արժեքների պաշտպանության դժվարություններին:

Մասնակիցներն անդրադարձել են կոնֆլիկտային ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանների դերին: Այս համատեքստում կարեւորվել են միջխորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն ու միջազգային տարբեր հարթակներում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների սերտ փոխգործակցությունը:

Ժողովրդավարության պաշտպանության, ամրապնդման ու դիմադրողականության բարձրացման հարցում բանախոսները ներկայացրել են իրենց երկրների փորձն ու իրականացված քայլերը:

Մասնակիցները նաեւ խոսել են հիբրիդային սպառնալիքներին դիմակայման կարեւորության մասին՝ նշելով, որ դրա դեմ ուղղված պայքարը հնարավոր է միջազգային երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու ընդլայնվող գործակցությանը: Հյուրերը ողջունել են Հայաստանի եվրոպական ձգտումները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն