690648598_1301067688876879_4496210541390998202_n

Դավիթ Խուդաթյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են TRIPP-ի վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական և Եվրասիական հարցերով փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են TRIPP-ի վերաբերյալ մի շարք հարցեր Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ առկա հարուստ աշխատանքային օրակարգը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը և պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «TRIPP» նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն