1lurer.am Հյուսիսային Կորեան վերանայել է իր Սահմանադրությունը՝ հեռացնելով Հարավային Կորեայի հետ վերամիավորման մասին բոլոր հիշատակումները և ամրագրելով առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Հարավային Կորեայի թշնամական պետություն լինելու դոկտրինը։ Այդ մասին հայտարարվել է մայիսի 6-ին` Սեուլում Հարավային Կորեայի վերամիավորման հարցով նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ենթադրվում է, որ փոփոխությունները մարտին ընդունել է Գերագույն ժողովրդական ժողովը՝ ԿԺԴՀ խորհրդարանը։ Սահմանադրությունում առաջին անգամ տրվել է Հյուսիսային Կորեայի տարածքի աշխարհագրական սահմանումը. այն ներառում է հյուսիսից՝ Չինաստանին և Ռուսաստանին, իսկ հարավից՝ Կորեայի Հանրապետությանը սահմանակից ցամաքային, ծովային և օդային տարածքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում