l-0x20wh-1920x1118z-0-4094

ԿԸՀ-ում հյուրընկալել են ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը (կազմում ՀՀ ԱԳՆ-ից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակից ներկայացուցիչներ) մայիսի 6-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

«ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Արտեմիսը։

Իվանա Ժիվկովիչը ողջունել է Ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական գործընթացներին վերաբերելի ՀՀ օրենսդրությունը և ընտրությունների նախապատրաստական ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն