686933314_1385357323621761_5259431472035019868_n

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության հարցեր

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն