azatutyun.am Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրների խումբը շարժվում է դեպի Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու առաքելությանը նախապատրաստվելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ջանքերի շրջանակներում:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ավիակիրների խումբն այսօր հատել է Սուեզի ջրանցքը՝ ուղևորվելով Կարմիր ծովի հարավային հատված։
Ֆրանսիական հարվածային նավերի այս խումբը տեղակայվել է Միջերկրական ծովի արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց: Այն ծովում կարող է մնալ 4-5 ամիս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում