690768082_1385367413620752_7530227884872296997_n

ՀՀ և Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարները հանդիպել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 4–5-ը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ:

Քննարկվել են Հայաստան–Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև Հայաստան–ԵՄ գործընկերության զարգացմանը և այդ համատեքստում Հունաստանի շարունակական աջակցությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն