rdo2hnoftrtoxtxpucaqlpkhfhdhmvmbrvoqc6ed

Մխիթար Հայրապետյանը Լատվիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։

Կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիությանը, ինչպես նաև «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր։

Հանդիպման առանցքային թեմաներից էին Հայաստանում ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղություններով։

Կողմերն անդրադարձել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Քննարկվել են փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև Լատվիայում նախատեսվող ոլորտային միջոցառումներին և մասնագիտական հարթակներին հայկական կողմի մասնակցության հնարավորությունները՝ եվրոպական ընկերությունների ներգրավմամբ համատեղ ծրագրերի զարգացման նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության համար առկա ներուժը և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն