lloaibgx4eigffmdwztm5cyvxn5o6b1cipetd3li

Ճապոնիան ԱՄԷ-ի հետ համաձայնության է եկել 20 մլն բարել նավթի մատակարարումների շուրջ՝ Հորմուզի շրջանցմամբ | armenpress.am

armenpress.am Ճապոնիայի կառավարությունը համաձայնության է եկել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 20 միլիոն բարել նավթի լրացուցիչ մատակարարումների շուրջ, որի փոխադրման համար չի օգտագործվի ներկայում շրջափակված Հորմուզի նեղուց։ Nikkei թերթը հաղորդել է, որ այդ խմբաքանակը կառաքվի Օմանի ծոցի Ֆուջեյրայի նավահանգստ, որը խողովակաշարով կապված է ԱՄԷ-ի հանքավայրերի հետ:

Նավահանգիստն արդեն ենթարկվել է Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Ուստի, նշում է պարբերականը,  Ֆուջեյրայի նավահանգստով նավթի անվտանգ ներմուծման համար Ճապոնիային անհրաժեշտ է իրադրության կայունացում այդ տարածաշրջանում։

Ավելի վաղ Փարիզում կայացած մամուլի ասուլիսում Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Ռյոսեյ Ակաձավան հայտնել էր, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են ապահովել նավթի կայուն մատակարարում նոր մոտեցումների հիման վրա՝ չնայած Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակմանը։ Այդ երկրները, նրա խոսքով, ունեն արտահանման օժանդակ ուղիների օգտագործման տարբերակներ։

Ինչպես ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ևս ունի նավահանգիստ, որտեղից կարելի է նավթ ուղարկել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Մինչև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակումը այդ երկու երկրներին էր բաժին ընկնում Ճապոնիայի նավթի ներմուծման հիմնական մասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն