pecyv2ufhqe3xiyuoxackupchcxf8mafvyrllz18

Կառավարությունը 13 մլրդ դրամ կհատկացնի մոտ 60 կմ ավտոճանապարհների նորոգման համար | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը 13 միլիարդ դրամ կհատկացնի հանրապետությունում ընդհանուր առմամբ 58 կիլոմետր երկարությամբ ճանապարհների վերանորոգման, հիմնանորոգման ու միջին նորոգման համար։

Կառավարության հերթական նիստում այդ նպատակով ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ընդհանուր 58 կիլոմետրի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության՝ 1 կիլոմետր, հանրապետական՝ 27 կմ, մարզային 30 կմ. նաև երեք տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներկայացված»,-մանրամասնել է Խուդաթյանը։

Ինչպես ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նախատեսվում է հիմնանորոգել Գյումրիից դեպի պետական սահման ավտոճանապարհը, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ու Աբովյան տանող, Երևան-Գառնի ավտոճանապարհի 16,7 կմ, Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3,8 կմ, Արմավիրի մարզում Նորապատից դեպի Վարդանաշեն տանող 10 կմ, Սևանից դեպի Ծաղկունք ու Զովաբեր 17,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածները և այլն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն