civilnet.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամների մեծ մասը մայիսի 8-ին կլինեն արձակուրդում՝ ընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ։
«Մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է, ապահովելու՝ ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունը»,- ասաց վարչապետը։
Մայիսի 8-ին մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հերթական ԱԺ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։
Լուսանկարը՝ Հետքի/Նարեկ Ալեքսանյան