Սամվել-Կարապետյան-1-2048×1363

Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան | azatutyun.am

azatutyun.am Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել, պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:

«Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է Փաշինյանը:

Հարցին՝ եթե չհաղթեն կվերցնե՞ն մանդատները, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, փոխերանը պնդեց, թե ինքը ընտրություններից հետո կլինի վարչապետ:

Կարապետյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի 25 տոկոսի հասնող վարկանիշ. «Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա: Դրա համար մենք հիմա գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություն, բայց մենք վստահ ենք, տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները: Իրենք ուրիշ ձև չունեն, 25 տոկոս ռեյտին ունենալով չեն կարող իշխանություն ունենալ Հայաստանում»:

Լրագրողների դիտարկմանը՝ «Ձեզ ընկալում են որպես պրոռուսական ուժ, ինչպե՞ս եք բալանսավորված քաղաքականություն վարելուն», Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ բոլոր այն երկրների հետ, որոնցից օգուտ կլինի, կկառուցեն լավ հարաբերություններ:

Նա ընդգծեց, որ «Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ՀՀ շահերից ելնելով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն