infocom-hiring-1920×1080-(2)

«Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն

«Ինֆոքոմը» հայտարարում է լրագրող-փորձնակների ընդունելություն։ Եթե ցանկանում եք Ձեր առաջին քայլերն անել հետաքննական և տվյալների լրագրության ոլորտում, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է։

Պայմաններ

  • Տևողությունը՝ 3 ամիս։
  • Զբաղվածությունը՝ շաբաթական 20 ժամ (ճկուն գրաֆիկ)։
  • Փոխհատուցում. փորձնակությունը վարձատրվում է։

Ինչ հնարավորություններ կունենաք 

  • Մշտական մենթորություն հետևյալ ուղղություններով.
    • տվյալների հավաքագրում, մշակում և վիզուալիզացիա,
    • բաց աղբյուրներով հետաքննություններ,
    • հետաքննական և տվյալների հավաքագրման դաշտային աշխատանքներ։
  • Համատեղ աշխատանք փորձառու թիմի հետ. ծանոթացում հետաքննական, հետազոտական, տվյալահեն  նյութերի ստեղծման մասնագիտական նրբություններին և «ներքին խոհանոցին»։
  • Հեղինակային նյութերի պատրաստում. իրականացված աշխատանքների հիման վրա սեփական հոդվածների ստեղծում և հրապարակում «Ինֆոքոմում»։
  • Աշխատանքի անցնելու հնարավորություն. փորձնակության ավարտին, իսկ էական առաջընթաց գրանցելու դեպքում՝ նաև ընթացքում, մասնակիցները հնարավորություն կստանան միանալու «Ինֆոքոմի» հիմնական թիմին։

Դիմորդներին ներկայացվող պահանջներ.

  • լինել լրագրության, հանրային կապերի, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, տվյալագիտության կամ հարակից ոլորտների ուսանող կամ շրջանավարտ, 
  • վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ բացառիկ ուշադրություն,
  • հայերենի՝ գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • տվյալների և բաց աղբյուրների հետ աշխատանքի բազային գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։

 

Ինչպես դիմել

Մինչև մայիսի 17-ը [email protected] էլ. հասցեին ուղարկել՝

  1. ինքնակենսագրական (CV)
  2. առավելագույնը 1 րոպե տևողությամբ ցանկացած ոչ ֆորմալ ձևաչափով մոտիվացիոն վիդեո, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել Ձեր ունեցած 3 ամենակարևոր հմտությունները և «Ինֆոքոմին» միանալու մոտիվացիան։


Նամակի թեմա (subject) դաշտում անհրաժեշտ է նշել՝
Internship։

Ուշադրություն․ հայտերը դիտարկվելու են ընթացիկ հիմունքներով, և ընտրվելու են առավելագույնը 4 մասնակիցներ, ուստի խորհուրդ է տրվում չսպասել վերջնաժամկետին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն