5z9zkmkplrku9j5ekmrth9prjdjfhuthtstlgbor

Սամվել Կարապետյանը Տաշիր համայնքում Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը չի արել. Փաշինյան | armenpress.am

 armenpress.am Հայաստանի կառավարությունը Տաշիր համայնքում խոշոր ներդրումներ է իրականացրել։

Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Տաշիրում ներդրումներ իրականացնելու մասին հայտարարություններին։

«Կարծում եմ, ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել, որովհետև չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել։ Մենք այնտեղ դպրոց ենք կառուցել, ճանապարհներ ենք կառուցել, սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանում որոշ անձինք փորձում են առանձին տարածքներ կապել իրենց անվան հետ՝ «բդեշխային տրամաբանությամբ»։

«Հայաստանում անձինք կան, ինչ-որ «բդեշխային տրամաբանությամբ» ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան ներդրում են արել, տասն անգամ ավելի շատ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ»,- հայտարարել է վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն