4d8ff765-54b5-42c5-195e-08dd8209f50d_w1023_r1

ՄԻՊ-ը չի կարող իր մանդատն իրականացնել նաև այլ պետության տարածքում․ Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին տեսակցելու մասին | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԱԺ-ում իր տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ Բաքվի բանտում պահվող հայերին տեսակցելու մասին հարցին:

«Այցի նպատակն, օրինակ, չի կարող չէ լինել այն, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը գնա այլ պետություն մշտադիտարկում իրակականացնի: Հիմա եթե մշտադիտարկումը չէ նպատակը, ո՞րն է նպատակը, մենք պետք է նպատակները հստակեցնենք», – ասաց նա:

Անահիտ Մանասյանը կարևորեց, որպեսզի Բաքվի բանտում գտնվողներն ազատ արձակվեն և նշեց. «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ես կխնդրեմ նկատի ունենալ, որ երբ խոսում ենք պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, չենք խոսում այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է իր մանդատն իրականացնել նաև այլ պետության տարածքում»:

Նախօրեին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հարազատների հետ հեռախոսազրույցի միջոցով ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Նա ուզում է, որ Անահիտ Մինասյանն իր ադրբեջանցի գործընկերոջ միջոցով ստանա հայ գերիների գործերի մեղադրական եզրակացությունները, դատավճիռներն ու փոխանցի նրանց հարազատներին:

Անցած ամիս էլ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր դիմել Հայաստանի ՄԻՊ-ին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիներին ու ապահովի նրանց ու ընտանիքի անդամների տեսակցությունը: Անահիտ Մանասյանը դեռ չի արձագանքել Իշխանյանի խնդրանքին, իսկ Ռուբեն Վարդանյանի դիմումի հետ կապված ասել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի մակարդակով են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն