l-0x0wh-786x458z-1-26

Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ Զախարովա | 1lurer.am

1lurer.am Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը՝ Երևանի համար իր բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով:

Զախարովան նշել է, որ ԵՄ գործելաոճը պարզ է՝ «քամել» Հայաստանից ամեն ինչ՝ ծառայեցնելով Բրյուսելի շահերին, այդ թվում՝ հակառուսական, և փոխարենը ոչինչ չտալ:

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ Հանրապետությանը ձգում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ՝ ասել է դիվանագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն