ypb6gfqop6lz2dfo40fjtys0sam8hkofsxu1h22t

Մայիսի 28-ին կտեսնեք, թե Ֆրանսիայի նախագահն ինչ է արել Հայաստանի համար. վարչապետ | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսի ժամանակ հանրությունը կտեսնի, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանին։

Վարչապետն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արել Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։

«Ինչ վերաբերում է հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ի՞նչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք՝ ինչ է արել։ Ի՞նչ պատմեմ, ցույց կտամ»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է զորահանդես, որի ժամանակ ցուցադրվելու է վերջին տարիներին Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն