ՀՀ ԱԳ նախարարն ու Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարն ու Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը:

Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:

Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն