6ab50709-dd98-4eb5-1f1a-08de3bed1b27_cx0_cy10_cw0_w1023_r1

Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն | azatutyun.am

azatutyun.am Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել, հայտնել է Վարշավան։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հանդիպման արդյունքում։

«Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ ռազմական վարժանքներով, ռազմական համալսարանների միջև համագործակցությամբ և Լեհաստանի և Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ», – ասել է Կոսինյակ-Կամիշը բանակցություններից հետո։

Լեհ բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ Վարշավայում գտնվող Հայաստանի դեսպանատանը պետք է բացվի ռազմական կցորդի գրասենյակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն