factor.am ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախանձում է Բելառուսին։ Ամենշաբաթյա ճեպազրույցում նա անդրադարձել է Բելառուսի հետ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, որն այն «Ռուսաստանի ծայրագավառ էր անվանել»։
«Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը նախանձում է այն արդյունքներին, որոնց Բելառուսը հասել է, որոնց չի հասել իր երկիրը՝ իր թիմի ղեկավարությամբ։ Դա նախանձից է։ Ցանկանում եք ստուգե՞լ իմ խոսքերը, ուղղակի այցելեք Բելառուս։ Ալեն Սիմոնյանը նույնքան հեռու է լուսնից, որքան Բելառուսի տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական հաջողություններից»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։ Դրանից հետո Բելառուսի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել Երևանին՝ «հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։