capture-36

Ալեն Սիմոնյանը Լատվիայի նախագահի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ օրակարգն ու ժողովրդավարական բարեփոխումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու եւ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար:

Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի հետ հետեւել է նաեւ ընթացող հերթական նիստերի աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն