3b983d8ec192224d768cbe5921f68fd0854eb648

Ռուբեն Մելիքյանը տեսակցել է վեդեցի քույրերի հորեղբորը․ քննչական գործողություններ են սպասվում

Փաստաբան Ռուբեն Մելքիյանն այսօր տեսակցել է երեկ ձերբակալված Թովմաս Թովմասյանին՝ Վեդիում սեռական բռնության ենթարկված քույրերի հորեղբորը։ Նրա պաշտպանը հայտնեց, որ մեկնում է Մասիս քաղաք՝ մասնակցելու քննչական գործողությունների։

Հիշեցնենք, Թ․ Թովմասյանը ձերբակալվել էր ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ըստ Մելիքյանի՝ միջադեպը եղել էր աշխատակցի՝ աղջիկների հորը զանգից հետո․ հայրն այդ զանգի մասին տեղեկացրել էր իր եղբորը։ Վերջինս տեղեկացել էր, որ քննիչը անչափահաս աղջկան իր նկատմամբ ենթադրյալ ոտնձգություն կատարած անձի հետ տարել էր առերեսման։ Ի դեպ, աղջիկաների օաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրել էր, որ առերեսման են տարել առանց պաշտպանի։ Կարծես թե սա է վրդովեցրել հորեղբորն ու հանգեցրել միջադեպի ոստիկանության ծառայողի հետ։

«Էս գործով եղել ա չլսված բան․ անչափահաս երեխու, որտեղ կասկած կա, որ սեռական ոտնձգություն ա եղել, տղամարդ քննիչ, բերում են նստացնում են էն մարդու հետ, որ, իր պնդամամբ, տենց բան ա եղել [նկատի ունի սեռական բռնություն,- Infocom]։ Տենց բան ո՞վ ա տեսել։ Սխալ եք արել, ասեք սխալ ենք արել, կուղղենք»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ արդեն իսկ շատ վատ հետեւանքներ եղել են աղջիկների համար, բայց կարծում է՝ ոչ անդառնալի։

Պաշտպանը հույս հայտնեց, որ գործը չի կոծկվի, միաժամանակ մտավախություն հայտնեց, որ ոստիկանի հետ միջադեպի գործը կարող է միացվել մեկ այլ գործի, որ նախաձեռնվել է այն բանի համար, որ հորեղբայրը ավելի վաղ վնաս էր հասցրել սեռական բռնության մեջ կասկածվող տղամարդկանցից մեկին՝ զգալով անարդարություն եւ գիտակցելով, որ չնայած կան արդեն տեղեկություններ, բայց պատշաճ քննություն չի իրականացվում, իսկ այդ մարդն ազատ շրջում է։

Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը, ըստ որի՝ երկու հարազատ  քույրեր ենթարկվել են սեռական բռնության։

Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:

Այս պահին հայտնի է, որ երկու անձ ձերբակալված է, և նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն