3hefvhujh6dzomtstwb83zfsz2g7kte01clqela8

ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում  արագացված ընթացակարգով քննարկվել և ընդունվել են «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերը:

Ինչպես տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից, օրենքների փաթեթին կողմ է քվերակել 63 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրենքում կատարվող փոփոխությունները։

ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  հարակից զեկուցով հիմնավորել է փոփոխությունների անհրաժեշտությունը,  ինչպես նաև օրենքի ընդունման  հրատապությունը։

Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»  օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝

  • Աշխատանքային միգրանտին աջակցությունը կտրամադրվի իր գործատուի միջոցով, որպես միջնորդ: Սահմանվել է նաև, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ գումարը փոխանցելու է միգրանտին՝ որպես միգրանտի օգտին պետության կողմից կատարվող վճարում:
  • Օրենքի կարգավորումներից հանվում են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող անձանց պետական աջակցության տրամադրմանը վերաբերող դրույթները:
  • Առաջարկվում է R&D (գիտական հետազոտություններ և փորձարարական  մշակումներ)  մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառել նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20%-ին համարժեք մեծությունը:
  • Տնտեսավարող սուբյեկտի տրամադրվող պետական աջակցության հաշվարկման համար ընդհանուր եկամտային հարկի 50% սահմանափակումը հանվում է:
  • Պետական աջակցության համար դիմելու հնարավորություն կտրվի նաև դուստր ընկերություններին, իրավաբանական անձանց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղերին և ներկայացուցչություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն