x15dcrrosaqvyyfr2hkurecz7ue4gks9krumtthw

Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, անվտանգային, բարձր տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փոխգործակցությանը:

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու ԵՄ շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալըզրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում իրավիճակն՝ անդրադառնալով խաղաղության ինստիտուցիոնալացման և փոխկապակցվածության զարգացման հարցերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն