Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին | news.am

news.am Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդի Համբարձում Ներսիսյանը տնային կալանքից ազատ արձակվեցին։ Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն: Այս մասին հայտարարվեց դատական նիստի ժամանակ։

«Շարունակական անազատության մեջ գտնվելու պայմաններում էականորեն նվազել է  վերջիններիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը, այդ պայմաններում դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցն անհրաժեշտ է փոխել և կիրառել վարչական հսկողություն։

Դատարանը որոշում է մեղադրյալներ Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները՝ կիրառված գրավն ու բացակայելու արգելքը»,- հայտարարեց դատավորը։

Հիշեցնենք, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետով (մի խումբ անձանց կողմից՝ qարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել):  Նրանք կալանավորվել էին Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն