Հանդիպել են ռազմական կիբեռանվտանգության վրացի և ադրբեջանցի մասնագետները | azatutyun.am

Հանդիպել են ռազմական կիբեռանվտանգության վրացի և ադրբեջանցի մասնագետները | azatutyun.am

azatutyun.am  Բաքվում հանդիպել են կիբեռանվտանգության ոլորտի վրացի և ադրբեջանցի մասնագետները, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև 2026 թվականի ռազմական երկկողմ համագործակցության ծրագրի հիման վրա։

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում մասնագետները քննարկել են ռազմական գերատեսչությունների միջև տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության շուրջ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն