news.am Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով։
Արտաշատի առաջին ատյանի դատարանում նիստն ընթացել է դռնփակ, news.am–ի թղակիցը հայտնում է, որ դատարանն այժմ քննում է Արթուր Ա.–ի խափանման միջոցի ընտրության հարցը։
Որոշումները դեռ չեն հրապարակվել։
Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը, ըստ որի՝ երկու հարազատ քույրեր ենթարկվել են սեռական բռնության։
Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից: