0327237a9aaf2fdff44440aedf70d8a0ea2ca8-2_1-1540x_

Վեդիում անչափահասների բռնության գործի շրջանակում ՆԳՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՆԳՆ ոստիկանությունից պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- հայտնեց Սարգսյանը։

Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը, ըստ որի՝ երկու հարազատ  քույրեր ենթարկվել են սեռական բռնության։

Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն