factor.am Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցը հայհոյել է ԲՀԿ-ին նախընտրական շտաբի համար տարածք տրամադրած քաղաքացուն, ասել է ԲՀԿ թեկնածու Գևորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով Շենգավիթում տեղի ունեցած միջադեպին։
«Ես այդ պահին շատ հեռու եմ եղել Շենգավիթ վարչական շրջանից, ինձ տեղյակ են պահել, որ միջադեպ է եղել, եկել եմ վարչական շրջան։ Սեփականատիրոջ շենքի վրա փակցված է եղել իմ նկարը, ինչը մի փոքր մեծ է եղել։ Առանց սեփականատիրոջը զգուշացնելու, եկել են թաղապետարանի աշխատակիցները լկտի պահվածքով․․․սեփականատերը 70 անց մարդ է, իր տղայի հետ կանգնած է եղել։ Լկտի պահվածքով ասել են՝ քանդեք, շպրտեք այստեղից։ Տարիքով մարդ է, ասել է՝ տղա ջան, այդպես մի խոսա, հայհոյանք է եղել սեփականատիրոջ հասցեին, որից հետո տղան և թաղապետարանի աշխատակիցը սկսել են իրար քաշքշել»,-ասաց նա։
Հարցին՝ տեղադրելուց առաջ ինչո՞ւ չափսերը հաշվի չեն առվել, Գևորգ Ստեփանյանն ասաց․ «Բոլոր տեղերը, որտեղ խփած է, համապատասխանում է չափսերին, այդ մեկի տպագրության հետ կապված խնդիր է եղել, մի փոքր մեծ է եղել, նույն վայրկյանին կփոխվեր, դրա խնդիրը ո՞րն է։ Այդ մի հատի համար կարելի՞ էր մարդու հետ այդպես խոսել»։ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն իր հերթին ընդգծում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է և համապատասխան միջոցներ են կիրառվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում