Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը» | azatutyun.am

Կրեմլում ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը «շարունակում է երկու աթոռի նստելու փորձերը» | azatutyun.am

azatutyun.am Երևանում նախկինի պես հավասարակշռման՝ «երկու աթոռի նստելու» քաղաքականություն են վարում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով վերջին միջոցառումները Երևանում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կայացած բանակցությունները:

«Այդ բանակցությունների ընթացքում բոլոր հարցերը սպառիչ պատասխան ստացան: Ցավոք, Երևանում ջանում են նախկինի պես «երկու աթոռի նստելու» քաղաքականություն վարել: Որքան երկար է հնարավոր այդ դիրքում մնալ, չգիտեմ», – ասել է Ուշակովը՝ շարունակելով. – «Բայց այդ ամենը, անշուշտ, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն