1-3

Մոսկվայում ՀՀ դեսպանին ՌԴ ԱԳՆ են կանչել Զելենսկիին հարթակ տրամադրելու համար | factor.am

factor.am Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն այսօր կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրան ընդունել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նշվում է, թե դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին տեղեկացվել է, իբր, «Կիևի նացիստական ​​ռեժիմի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին վերջերս ԵՄ-ի կողմից հովանավորվող միջոցառումների ժամանակ Հայաստանում հարթակ տրամադրելու կտրականապես անընդունելիության մասին՝ Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար»։

«Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական ​​չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի։ Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի ներկայացրած հարցերի մասին»,- ասվում է ՌԴ ԱԳԱՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն