l-0x81wh-1920x1118z-0-4094-4

Հակոբ Արշակյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 7-8-ը Բուդվայում անցկացվող Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 20-րդ լիագումար նիստի շրջանակում մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանին Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոյի կողմից ստորագրված փաստաթղթով կողմերը վերահաստել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնառությունը պահպանելու ու խորացնելու համագործակցությունը՝ նպաստելով ընդհանուր արժեքների և նպատակների առաջմղմանը Եվրո-Միջերկրածովյան ու Ծոցի տարածաշրջաններում, ինչպես նաև դրանցից դուրս:

Միջոցառման ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել ելույթով «Խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության հենասյուն» թեմայով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև կարճ շփումներ է ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ:

Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների պատվիրակություններ՝ ներկայացված խորհրդարանների նախագահների, փոխնախագահների և բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն