news.am Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը: Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։