photo_2026-05-08_09-38-16

Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը. որտեղ են լինելու քաղաքական ուժերը

Այսօր մեկնարկում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Քաղաքական ուժերի մի մասը հրապարակել է մայիսի 8-ի քարոզարշավի ժամանակացույցը։

Ժամը 10:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ԱԺ շենքի առջև, որտեղ տեղի կունենա կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Իսկ երեկոյան 19։00-ին Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ) տեղի կունենա օրն ամփոփող հիմնական միջոցառումը։ Ազգային-ժողովրդավարական բևեռը նույնպես քարոզարշավը կսկսի ԱԺ-ի շենքի դիմաց մամուլի ասուլիսի ձևաչափով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից /Բաղրամյան 1/ կուսակցության ներկայացուցիչները ժամը 11:00-ին կմեկնեն Երասխ, որտեղից էլ կսկսեն քարոզարշավը։

Գոշավանքում ժամը 11:00-ին կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները կլինեն նաև Իջևանում և հարակից Աչաջուր, Ազատամուտ գյուղերում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ կանցկացնի Սյունիքի մարզում։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը պաշտոնապես կմեկնարկի իր քարոզարշավը Ոսկեպարից:

«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ից Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ժամը 14:30-ին հրավիրում է Հանրապետության 56/1`Վերնիսաժի հարևանությամբ «միասին ցեխ շպրտելու քաղաքական ուժերի վրա»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության քարոզարշավը 13:30-ից մեկնարկում է Աշտարակ խոշորացված համայնքից։

«Շնորհապետական» կուսակցությունը հայտարարել է, որ Շուշիի ազատագրման 34-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ ժամը 12:00-ին, լինելու է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն և դաշինք:

1. «Ռեֆորմիստներ» կուսակցություն

2.  «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

3 . «Ուժեղ Հայաստան» դաշինք

4. «Շնորհապետական» կուսակցություն

5. «Նոր ուժ» կուսակցություն

6. «Միասնության թևեր» կուսակցություն

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

11. «Հանրապետություն» կուսակցություն

12. «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն

13. «Ալյանս» կուսակցություն

14.  «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

15.  «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

17. «Հայաստան» դաշինք

18. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն