Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրները ներկայացնող ակտիվիստն ազատազրկման է դատապարտվել | factor.am

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների խնդիրները ներկայացնող ակտիվիստն ազատազրկման է դատապարտվել | factor.am

factor.am Ադրբեջանում հասարակական ակտիվիստ Հաջի Վելիևը, որը լուծարված «Երիտասարդ վետերաններ»  միության նախագահն է, դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանի որոշմամբ՝ Հաջի Վելիևին առաջադրված գույքի դիտավորյալ ոչնչացման մեղադրանքը հանվել է։ Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 221.3 հոդվածով՝ զենքի օգտագործմամբ խուլիգանության մեջ։

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Հաջի Վելիևը հրապարակայնորեն լուսաբանում էր պատերազմից հետո առողջությունը կորցրած զինծառայողների և զոհվածների ընտանիքների խնդիրները։

2025 թվականի մարտի 18-ին նա հրապարակել էր ոստիկանության կողմից պատերազմի մասնակիցների փողոցային առևտրին միջամտելու տեսագրությունը։ Մի քանի օր անց՝ մարտի 31-ին, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին երկրորդ կարգի հաշմանդամ Վելիևին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն