ppuiuj4wjprqaets68uubi4c6alkj9j0d7oiavxf

Չինաստանի հրատեխնիկայի գործարանում պայթյունի  զոհերի թիվը հասել է 37-ի | armenpress.am

armenpress.am Չինաստանի Հունանի նահանգի հրավառելիքի արտադրության գործարանում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 37-ի։ Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Մեկ մարդ անհետ կորած է: 51 մարդ բժշկական օգնություն է ստանում հիվանդանոցում. նրանցից հինգը ծանր վիճակում են: Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին:

Պայթյունը տեղի էր ունեցել Հունանի Լյույան քաղաքի գործարանում։ Հարվածի ալիքը վնասել է գործարանից 300-400 մետր շառավղի հեռավորությամբ գտնվող շենքերը: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է խստացնել անվտանգության միջոցներն ամբողջ երկրի արտադրական օբյեկտներում, անհրաժեշտ օգնություն ցույց տալ տուժածներին, հնարավորինս արագ պարզել պատահարի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն