95f13f12-151c-4783-1e97-08de3bed1b27_w1023_r1-2

Արդեն հինգերորդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքով | azatutyun.am

azatutyun.am Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:

Սա Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործի հետքերով Արարատի մարզի իրավապահ համակարգում արդեն հինգերորդ պաշտոնանկությունն է:

Երեկ աշխատանքից ազատվել էին նաև՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին:

Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը:

Գործը տեղից շարժվեց լրատվամիջոցների բացահայտումներից հետո:

Ենթադրյալ բռնարարները երեկ կալանավորվել են երկու ամսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն