eraskh-drosh

Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու ինքնիշխան տարածքում Ադրբեջանը կրակելով արգելել է կառուցել գործարան. Մարուքյան | aravot.am

aravot.am Այսօր նախընտրական քարոզարշավը «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմը սկսել է Երասխ գյուղից:

Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղաքացիներին ցույց տվեց Երասխում սկսված ու անավարտ մնացած մետալուրգիական գործարանը՝ պնդելով, որ հենց այդ կիսատ մնացած շինարարությունն էլ ՀՀ ինքնիշխանության խորհրդանիշն է.

«Ուզում եմ ձեզ ցույց տալ Երասխում 2 տարի առաջ կառուցվող մետալուրգիական գործարանը, հիմքերը գցվել են, բավականին մեծ գումարներ են ծախսվել, բայց գործարանը չի կառուցվել: Ինչու ենք մեր արշավը սկսել Երասխից. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը հիմնարար նշանակություն ունի, իսկ դա խոսում է ՀՀ ինքնիշխանության մասին, ահա այն ինքնիշխանության սիմվոլը, որ Հայաստանն ունի: Երկու տարի առաջ այսօրվա կառավարությունը Ադրբեջանի պահանջով ՀՀ ինքնիշխան տարածքում դադարեցրել է Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից: ՀՀ ինքնիշխան տարածքում սկսել էին կառուցել գործարան, Ադրբեջանը սկսեց կրակել, վիրավորել բանվորներին ու շինարարությունը դադարեցվեց: Խոսել ինքնիշխանությունից, ասել՝ ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, բայց ունենալ նման ամոթ, խայտառակություն եւ մեծ-մեծ հոխորտալ ընդդիմադիր ուժերի վրա, պարզապես ամոթ է»,- ասաց Մարուքյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն