Ազգային-ժողովրդավարական Բևեռի նախընտրական քարոզարշավի մեկնարկել է ԱԺ շենքի դիմացից | news.am

Ազգային-ժողովրդավարական Բևեռի նախընտրական քարոզարշավի մեկնարկել է ԱԺ շենքի դիմացից | news.am

news.am Ազգային-ժողովրդավարական Բևեռն իր նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տվեց ԱԺ շենքի դիմացից։

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Մենք վստահ ենք, որ այս ընտրապայքարը պսակվելու է մեզ և մեր հայրենիքի համար դրական արդյունքներով, որովհետեւ ԱԺԲ–ն այն ուժն է, որը չի ստեղծվել ընտրություններից առաջ, զուտ ընտրությունների համար և նպատակ չունի պարզապես խորհրդարանում աթոռներ զբաղեցնելու։ Մենք գաղափաների կուսակցություն ենք։

Ես ուզում եմ նաև հիշել մեր ընկերներին, որ իրենց պայքարի զոհասեղանին բերեցին իրենց, այսօր անազատության մեջ են։ Բոլորին մեր ողջույններն եմ հղում, մասնավորապես, վարչապետի մեր թեկնածու Վարուժան Ավետիսյանին և նրա միջոցով բոլորին։ Պայքարը պսակվելու է հաջողությամբ, որովհետեւ մեր գաղափարները մեր ազգի սրտից են բխում»,– ասաց նա։

Պապյանը նկատեց, որ խաղաղությունը միայն արդարության վրա կարող է խարսխվել. «Չի կարող թշնամու պարտադրանքի տակ կամ թշնամու ողորմածությամբ խաղաղություն լինել։ Խաղաղությունը մենք ենք բերելու՝ հարցերը միջազգային իրավունքի հիման վրա լուծելով, վերականգնելով ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում։ Անօրինական ու անիմաստ զիջումները պարզապես հետաձգում են այն պարտությունը, որին ներկա իշխանությունը տանում է մեր հայրենիքը։

Հետևաբար խորհուրդ կտամ՝ ընտրություն կատարելիս ոչ միայն ծանոթացեք ծրագրերին, այլ տեսեք այդ մարդկանց, կուսակցությունների անցած ճանապարհը, որքանով են հավատարիմ եղել իրենց ասածին։ Շատ խոստումներ կլինեն, բայց պետք է լինեն դրանք իրականացնողներ։ ԱԺԲ–ն և նրա վարչապետի թեկնածուն ցույց են տվել, որ ունեն այդ կարողությունները»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ ընտրություններից հետո կրկին այստեղ կհավաքվեն, բայց արդեն որպես խորհրդարան անցած կուսակցություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն