bieckwjoq68vo2l7atweekoff6i1jx3dop7lu60e

Լիբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մոտ զինված բախումներ են տեղի ունենում | armenpress.am

armenpress.am Տրիպոլիից 40 կիլոմետր արևմուտք գտնվող Զավիա քաղաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի մերձակայքում զինված բախումներ են տեղի ունենում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նավթավերամշակման գործարանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Azzawiya օպերատոր ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ ստիպված է եղել ամբողջությամբ փակել գործարանը և տարհանել բոլոր լցանավերը նավահանգստից այն բանից հետո, երբ ինտենսիվ հրետակոծությունների պատճառով հարվածի տակ են հայտնվել օբյեկտի ներսում գտնվող բազմաթիվ տարածքներ։

Հստակ չի նշվում թե որն է բռնությունների պատճառը, և ովքեր են դրանց մասնակիցները։ Զավիայի անվտանգության վարչությունը հայտնել է տարածաշրջանում հանցավոր խմբավորումների դեմ «անվտանգության ապահովման լայնածավալ գործողություն» իրականացնելու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն