xx7dixrbjyz9nceekmkfav0ievnteuh3zaisb0pc

Չինաստանը հաստատել է Հորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակումը | armenpress.am

armenpress.am Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը մայիսի 8-ին հաստատել է, որ մայիսի 4-ին Հորմուզի նեղուցի մոտ հարձակման ենթարկված նավը Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավ էր՝ չինական անձնակազմով։ Նրա խոսքով՝ տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը։

Խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը «խիստ մտահոգված է» Հորմուզի նեղուցում լարվածության հետևանքով տուժած նավերի մեծ թվի առնչությամբ։

«Նավի վրա կան Չինաստանի քաղաքացիներ, սակայն անձնակազմի անդամների շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան», – մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խոսնակը։

Չինական Caixin Global-ը մայիսի 7-ին հաղորդել էր, որ մայիսի 4-ին Հորմուզի նեղուցի մոտակայքում հարձակման է ենթարկվել չինական ընկերության պատկանող նավթատար նավ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն