Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում՝ շրջելով տարբեր բնակավայրերով։
Նա բնակիչներին Հայաստանի քարտեզ ու թխվածքներ է նվիրում, բաժանում ՔՊ նախընտրական ծրագրի թռուցիկները։
«Բրոշյուր ունեմ ինձ մոտ, որտեղ գրված ա, թե որ համայնքում ինչ աշխատանք ենք արել, բայց ես չեմ ուզում տենց պաշտոնական խոսակցության վերածել, որովհետեւ ինչ-որ արվել ա, տեսնում եք, ինչ որ չի արվել, էդ էլ գիտք։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ մնում են չլուծված, […] բայց մենք դարակազմիկ հարցեր ենք լուծել, օրինակ՝ առողջության ապահովագրությունը, որից օգտվում են 65+ տարիքի թոշակառուները»,- Սիսիանում քարոզարշավի ժամանակ ասաց Փաշինյանը՝ խոսքը փոխանցելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, որը խոսեց ապահովագրության շարունակականության մասին։
Այնուհետեւ Փաշինյանը խոսեց խաղաղության օրակարգի մասին՝ նշելով, որ բազմաթիվ կորուստների գնով մենք ստացանք ապագա, որը «ոչ թե յոթ սարի հետեւում է, այլ հիմա»։