Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար | factor.am

Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար | factor.am

factor.am «Ռուսաստանի պետական ​​«Առաջին ալիք»-ի «Время покажет» ծրագրում մայիսի 6-ին Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղ տերմինի օգտագործումը լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա է»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են», և այս իրողությունը ճանաչվում է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

«Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների  տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։ Պետական ​​լրատվամիջոցների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումը անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն