նիկոլ աժ Հետք ՆԱԱՐԵԿ

Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից․ կուսակցության ներկայացուցիչները եղել են Սիսիանում, Գորայքում, Տեղում, Բռնակոթում, Խնձորեսկում, Կոռնիձորում։

Կոռնիձորում քաղաքացիների հետ հանդիպման ՔՊ նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։

«Մինչև 2020 թվականը, իհարկե դրանից հետո էլ ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին մենք ունեցել ենք զոհ ու վիրավոր։ Որտեղ եք տեսել խաղաղություն, որտեղ կան զոհեր և վիրավորներ, մենք երբեք չեն ունեցել խաղաղություն։ Էն ինչ որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ուզում ա անվանի խաղաղություն, պատերազմի ակտիվ փուլի հետաձգում ա եղել։ Բայց էս էլ ա շատ կարևոր, թե ինչի էր բերելու էդ հետաձգումը։

Մենք մեզ խաբել ենք, թե Ղարաբաղի հարցը կարող ենք լուծել այնպես, ինչպես մեր հեռուստացույցներով մեզ ասել են, և մենք էլ ենք մեզ ասել, դա եղել ա ամենամեծ սուտը ու կեղծիքը։ 1996 թվականին են իմացել, միջազգային հանրությունը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալն ա եղել շատ կասկածելի։

Շատերն են ասում, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո, ասել եմ, հավատարիմ եմ եղել այդ գաղափարին, և մենք գնացել են դրա հետևից, 2 քայլ, 2 քայլ, 3 քայլ, մենք հասկացել ենք, որ այստեղ մի պատմություն էն չի, մի բան էն չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։

Եվ այո, պետք ա արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ ա եղել մեզ համար։

Մենք շատ ենք խոսում հաղթանակից, եկեք գնանք 2018-2016 թիվ և հաղթանակած Կոռնիձոր գանք, հաղթանակած Կոռնիձորում բարեկեցությո՞ւն ա եղել ժողովուրդ»։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետքի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն