tigran-avinyan

Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ է նվիրել․ պնդում է՝ 1,5 տարի առաջ պետք է նվիրեր, բայց չի ստացվել | factor.am

factor.am Երևանի քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։ Լուրը հայտնել է Radar Armenia-ն։  Արդյո՞ք նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանի քայլն օրենքի խախտում չէ։

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավ իրականցնող Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան վերահաստատեց, որ երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել և պարզաբանեց, թե ինչու հենց այս փուլում։ «Խոսքը մանկատան մեր սանի մասին է, որին այցելել եմ մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էինք փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։ Մենք նորից գնում ենք արել և նախընտրական քարոզարշավի հետ կապ չունի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մեր դիտարկմանը, որ նախընտրական փուլում է նվերը տեղ հասել, Ավինյանն արձագանքեց․«Ինքը մի բան է ստացել, որը չէր ստացել մեկ տարի առաջ»։

ՔՊ-ական Տիգրան Ավինյանի կողմից ֆոտոխցիկ նվիրելու ֆոնին հիշարժան է դառնում մեկ այլ դրվագ, երբ իրավապահները քրեական վարույթ հարուցեցին  մեկ այլ կուսակցության թեկնածուի կողմից հեռուստացույց նվիրելու փաստով։ Խոսքը Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսկացության թեկնածու Գոհար Ղումաշյանի մասին է, որին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել բարեգործության արգելքը խախտելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն