«Հանուն Հանրապետության» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է Աշտարակ խոշորացված համայնքից։
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իր հավաքական իմաստնության մեջ քաղաքական ուժերից և առաջնորդներից առաջ է՝ իր հասունությամբ և գիտակցությամբ»,- ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը՝ ամփոփելով Աշտարակում անցկացրած քարոզարշավը։
«Վաղը այցելելու ենք Դիլիջան, ժամը 12։30-ին լինելու ենք Գոշ գյուղում»,- նշել է նա։