shantnews.am Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ուրբաթ օրը առաջարկել է կրկնապատկել Մոլդովային տրամադրվող ռազմական ֆինանսավորումը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։
«Մենք արդեն 200 միլիոն եվրոյի օգնություն ենք տրամադրել Քիշնևին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով: Ես նաև կառաջարկեմ անդամ պետություններին կրկնապատկել ֆինանսավորումը Մոլդովային մինչև տարեկան 120 միլիոն եվրո», – ասել է Կալասը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։