viz2rzqgvywhvwqhtnuflxr5odmza9y48kg2aa3e

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

Ղեկավար անձինք, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին ու անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով ֆաշիզմի դեմ մղված պայքարում հերոսաբար ընկածների հիշատակը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն