Մայիսի 9-ին նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջանից Հայաստան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այսօր Բիլաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն (479 տոննա) դիզելային վառելիք:
Միաժամանակ, Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրմամբ, ուղարկվել է 6 վագոն պարարտանյութ՝ 402 տոննա ընդհանուր քաշով: